Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Բերեզովսկու հավաքածուում գտել են կեղծված նկարներ

Բերեզովսկու հավաքածուում գտել են կեղծված նկարներ
09.06.2014 | 12:37

Բազմաթիվ կեղծված գեղանկարներ են հայտնաբերվել Բորիս Բերեզովսկու հավաքածուում: Այդ ամենը բացահայտվել է Բերեզովսկու գույքը գնահատելու ժամանակ, որի համար պայքարում են հանգուցյալ օլիգարխի հարազատները:

Կեղծված նկարները նվազագույնը տասնինն են: Նրանց մեջ կան աշխատանքներ՝ վերագրված ռուս նկարիչներին, ներառյալ՝ Ա. Սավրասովը և Ա. Ալտմանը:
The Sunday Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բերեզովսկուն պատկանող նկարների այդ մասը պատճենահանվել է նրա մահից հետո:
Կապված կեղծ կտավների բացահայտման հետ՝ ռուս բիզնեսմենի կտակատարը մտադիր է դիմել ոստիկանություն: Այս պահին հավաքածուն գտնվում է լոնդոնյան Թեյթ Մոդեռն պատկերասրահի պահոցում:
Բերեզովսկին սկսել է հավաքածու կազմել 2001 թ. ՌԴ-ից իր մեկնումից հետո. նա հիմնականում գնել է աճուրդի նկարներ: Հավաքածուի ընդհանուր արժեքն ավելի վաղ գնահատվում էր 80 մլն դոլար:
Բորիս Բերեզովսկին մահացավ 2013 թ. գարնանը: Փորձագետների մեծ մասը մահվան պատճառ է համարում ինքնասպանությունը:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ